Միջազգային

Պեսկովը պատասխանել է միջին հեռահարության հրթիռի փորձարկման մասին հարցին

Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին, նման պարտավորություններ չկան, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը չպետք է որևէ մեկին տեղյակ պահեր, քանի որ խոսքը միջին հեռահարության հրթիռի մասին է», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ էր հանդես եկել հատուկ ռազմական գործողության առաջընթացի և նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին։