Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտաարել է, որ երկիրը դիտարկում է Ղրիմը վերադարձնելու հնարավորությունը միայն դիվանագիտական ճանապարհով։
«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք վերադարձնել Ղրիմը դիվանագիտական ճանապարհով։ Մենք չենք կարող կորցնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց, որպեսզի նրանք զոհվեն հանուն նրա, որ Ղրիմը վերադառնա։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարելի է վերադարձնել դիվանագիտական ճանապարհով», - ընդգծել է նախագահը։