Միջազգային

Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով Airbus-ի ինքնաթիռների կեսը դադարեցրել են չվերթները

Ռուսաստանի ավիափոխադրողներն ընթացիկ տարվա նոյեմբերի կեսի դրությամբ դադարեցրել են իրենց ավիապարկերում գտնվող Airbus A320neo և A321peo 66 ինքնաթիռներից 34-ի չվերթները: Այս մասին հայտնել Է «Կոմերսանտ»-ը:

Սա պայմանավորված է Pratt & Whitney ամերիկյան շարժիչների տեխնիկական սպասարկման հետ կապված բարդություններով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի համար սահմանված պատժամիջոցների պատճառով:

Պարբերականի տեղեկություններով՝ ամենաբարդ իրավիճակում է հայտնվել S7-ը՝ 3-ից 7 տարեկան 39 A320/A321peo-ից 31-ը կայանված է։

Ըստ «Կոմերսանտի» երկու աղբյուրների, ավիաընկերությունը նախատեսում է խնայել այդ ինքնաթիռների շարժիչների ռեսուրսները մինչև հաջորդ բարձր սեզոնի սկիզբը, երբ մեքենաների մեծ մասը կարող է կրկին վերադառնալ ժամանակացույցին:

Պարբերականի մյուս երկու աղբյուրները պնդում են, որ Airbus-ի ավելի քան 20 ինքնաթիռի շարժիչների ռեսուրսներն արդեն փաստացի սպառվել են:

Բացի S7-ի ինքնաթիռների պարկից, Ռուսաստանում կա ևս 27 A320/A321peo ինքնաթիռ, բայց դրանց մեծ մասը հագեցած է ֆրանսիական արտադրության Leap շարժիչներով: Նրանց հետ կապված իրավիճակը պակաս բարդ է, քան Pratt & Whitney-ի հետ։