Միջազգային

Բայդենի վարչակազմը յուղ է լցնում ուկրաինական հակամարտության կրակի վրա. Պեսկով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը շարունակում է յուղ լցնել ուկրաինական հակամարտության կրակի վրա, նոր էսկալացիա է տեղի ունենում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Տեղի է ունենում նոր էսկալացիա: Սա շատ անպատասխանատու դիրքորոշում է, որը որդեգրում է ԱՄՆ հեռացող վարչակազմը: Նրանք շարունակում են յուղ լցնել ուկրաինական հակամարտության կրակի վրա՝ ամեն կերպ կանխելով դրա ավարտը կամ ավարտին հասնելու առնվազն որոշակի դինամիկան: Միևնույն ժամանակ, օգտագործելով Ուկրաինան որպես գործիք իրենց ձեռքում, Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով «Storm Shadow» հրթիռների ենթադրյալ օգտագործմանը Ռուսաստանում թիրախների դեմ: