Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը հարձակման ժամանակ Աստրախանի շրջանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: Ռազմաօդային ուժերը հայտնում են, որ հարձակման թիրախը եղել է Դնեպր քաղաքը։ Հարձակման ընթացքում օգտագործվել են «տարբեր տեսակի հրթիռներ»:
Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը հակամարտության ընթացքում միջմայրցամաքային հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Ուկրաինացի զինվորականները նաև հայտարարում են, որ հարձակման ժամանակ խոցվել է վեց X-101 թևավոր հրթիռ:
Նշենք, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կարող են հաղթահարել հազարավոր կիլոմետրեր: