Միջազգային

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Ֆիդան

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Ֆիդան

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր «ավելի մոտ է, քան երբևէ», Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը. «Անկասկած, դրա հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումը օկուպացիայից: Մենք Ադրբեջանի հետ պահպանում ենք երկկողմ հարաբերությունները ամենաբարձր մակարդակով և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»:

Ֆիդանը հիշեցրել է, որ կողմերը երկար ժամանակ անց առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, և ընդգծել, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ իրենք իրականացնում են Հայաստանի հետ։

«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում մենք քննարկեցինք տարածաշրջանային բոլոր հարցեր։ Հարավային Կովկաս խաղաղության և կայունության գալուն պես կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար», - եզրափակել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական