Նոյեմբերի 25-ին տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, մենք էլ կհավաքվենք և կճանաչենք լիազորությունները։ Այնպես որ, անհեթեթություն է, թե նախագահը կամ խորհրդարանի անդամները, որոնք սահմանադրական հայց են ներկայացրել, կարող են կասեցնել դա կամ պարզապես անգրագիտություն է, կամ չարամտություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Իմեդի» - ի եթերում:
Նրա պարզաբանմամբ՝ գոյություն չունի մի նորմ, որը կասեր, որ ընտրությունների կարգավորման նորմի և դրա հիման վրա անցկացվող ընտրությունների բողոքարկումը ինչ-որ կերպ կասեցնում է խորհրդարանի լիազորությունների ճանաչումը:
«Ի՞նչ եք կարծում, կարող է լինել այնպիսի նորմ, որը 100 օրով կասեցնում է խորհրդարանի աշխատանքը։ Ամեն անգամ ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքելու է ընտրական օրենսգրքի ինչ-որ նորմից, և մենք այդպես էլ մնալո՞ւ ենք։ Խորհրդարանը չկարողանա ընդունել բյուջեն և ոչինչ։ Դա աբսուրդ է», - ասել է Պապուաշվիլին։