Միջազգային

ԱՄՆ–ը վերաբացել է Ուկրաինայում իր դեսպանատունը

ԱՄՆ-ը վերաբացում է Կիևում իր դեսպանատունը այն բանից հետո, երբ Ուկրաինան atacms հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածքի վրա․ հայտնում է Reuters–ը։

Դեսպանատունը մեկ օրով փակվել է՝ պատճառաբանությամբ, թե լուրջ օդային սպառնալիք կա։

 Ռուսաստանը ԱՄՆ-ի հրթիռային հարվածը որակել է որպես 1000 օր տևող պատերազմի սրացում, մինչդեռ Ուկրաինայի ռազմական հետախուզական գործակալությունը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է խուճապ սերմանել։