Համացանցում հայտնվել է ձայնագրություն, որում, արձանագրվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի և Եվգենի Պրիգոժինի բանակցությունները 2023 թվականի հունիսին տեղի ունեցած ապստամբության ժամանակ։ Ձայնագրության իսկությունը պաշտոնապես հաստատված չէ։
Դրան մասնակցում են երեք զրուցակից՝ կին (հավանաբար Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը ), որը զրույցի սկզբում վերցնում է հեռախոսը, և երկու գործիչները, ովքեր հիմնականում երկխոսություն են վարում ապստամբությունն ավարտելու ծրագրի վերաբերյալ: