Ռուսաստանն այսօր բարդ դրության մեջ է, և դրա ֆոնին «Եդինայա Ռոսիա»-ի յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունն անչափ մեծանում է։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Երկիրը բարդ վիճակում է, դա բոլորը հասկանում են։ Ուստի «Եդինայա Ռոսիա» կուսակցության յուրաքանչյուրի՝ որպես իշխող կուսակցության անդամի պատասխանատվությունը նման իրավիճակում անչափ մեծանում է», - ասել է նա։