Վրաստանում վարչապետի պաշտոնում «Վրացական երազանքի» թեկնածուն կլինի կառավարության գործող ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Իշխող կուսակցության կանոնադրության համաձայն՝ վարչապետի թեկնածությունը ներկայացնում է «Երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
«Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն, կուսակցության պատվավոր նախագահն իրավունք ունի վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել, և, հավանաբար, առանձնապես անակնկալ չի լինի, որ Բիձինա Իվանիշվիլին այդ պաշտոնի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին», - հայտարարել է Մդինարաձեն։