Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանը 2022 թ․ գարնանից ի վեր առաջին անգամ դարձել է Եվրամիության գազի գլխավոր մատակարարը․ հայտնում է Ria-ն։
Եվրոպական ընկերությունները սեպտեմբերին Ռուսաստանից 1,4 մլրդ եվրոյի գազ են գնել, ինչը մեկ երրորդով ավելի է թե մեկ ամիս, թե մեկ տարի առաջվա ցուցանիշից։ Ընդ որում, մատակարարումների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում հեղուկացված բնական գազին, իսկ 60 տոկոսը՝ խողովակաշարային գազին։
Արտահանման նման թռիչքը Ռուսաստանին թույլ է տվել սեպտեմբերի արդյունքներով դառնալ ԵՄ «կապույտ վառելիքի» գլխավոր մատակարարը՝ 23,74 տոկոս մասնաբաժնով՝ օգոստոսյան 16,54 տոկոսի դիմաց։
Նշվում է, որ այս ցուցանիշը 2022 թվականի մայիսից ի վեր առաջին անգամն է, ընդ որում՝ այն ժամանակ ռուսական գազը ներմուծման մեջ զբաղեցնում էր 22,9 տոկոս։