Լայնածավալ պատերազմի 1001-րդ օրը Ռուսաստանը նույնքան խենթ է, որքան 1000-րդ օրը և փետրվարի 24-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Այսօր տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքը, խուճապային որոշ հաղորդագրություններ տարածվեցին՝ այս ամենը միայն օգնում է Ռուսաստանին։ Խնդրում եմ հոգ տանել ձեր մասին, օգնեք մեր բանակին և փորձեք, մասնավորապես, այնպես անել, որ ձեր էմոցիաները ոչ ոք չօգտագործի իր շահերի համար։ Իսկ մենք շարունակում ենք ամրապնդել հակաօդային պաշտպանությունը»,- իր ուղերձում ասել է Զելենսկին։