Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ կիսվել միջուկային տեխնոլոգիաներով

Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ կիսվել բարձր տեխնոլոգիական ոլորտների (այդ թվում՝ միջուկային տեխնոլոգիաների) մշակումներով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը «Հնդկական և ռուսական ԶԼՄ-ների միջև համագործակցության նոր հնարավորություններ» թեմայով հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարներից է:

«Երբ մենք համագործակցում ենք որոշ երկրների, հատկապես՝ Հնդկաստանի նման երկրների հետ, մենք պարզապես նպաստում ենք տնտեսության նոր ճյուղի ստեղծմանը։ Դա շատ բարդ գործընթաց է, բայց մենք ուրախ ենք այս ոլորտում մեր գիտելիքները կիսել մեր հնդիկ ընկերների հետ»,-ասել է Պեսկովը: