ԱՄՆ Պետքարտուղար էնթոնի Բլինքենը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Պետքարտուղարը և ԱԳ նախարարը քննարկել են Գազայում պատերազմի ավարտի և պատանդների ազատ արձակմանը վերաբերող հարցեր: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։