Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումներ և բանակցություններ ունենալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն իսկապես բազմիցս, ավելի ճիշտ՝ մշտապես հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների», - ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի՝ բանակցություններին պատրաստ լինելու մասին տեղեկությունները: