Reuters գործակալությունը, հղում անելով հինգ աղբյուրների, պնդում է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է սառեցնել հակամարտությունն առաջնագծի երկայնքով:
Միևնույն ժամանակ, նա կպահանջի, որ ուկրաինական օկուպացված տարածքները մնան Ռուսաստանի կազմում, իսկ Ուկրաինան հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Որպես զիջում՝ ՌԴ բանակը կարող է հեռանալ Խարկովի և Նիկոլաևի մարզերի փոքր տարածքներից։
Գործակալության աղբյուրները հավելել են, որ Բայդենի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հրթիռներով հարվածելու թույլտվությունը «կբարդացնի և կդանդաղեցնի» հնարավոր բանակցությունները: