Միջազգային

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ուկրաինային հնարավոր հզոր հարվածի մասին

Կիևում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ կոնկրետ տեղեկություններ են ստացվել նոյեմբերի 20-ին «հնարավոր լուրջ օդային հարձակման» մասին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր դեսպանատունը փակ կլինի։ ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին անմիջապես պատսպարվել օդային հարձակման նախազգուշացման դեպքում։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է ATACMS՝ Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու համար։