Իլոն Մասկի SpaceX-ը երեքշաբթի օրը Տեխասից տիեզերք է արձակել իր հսկա Starship հրթիռը։ Սակայն թռիչքը ձախողվել է, երբ փորձում էր ուժեղացուցիչը վերադարձնել երկիր։
Super Heavy-ն անսպասելիորեն ընկել է Մեքսիկական ծոցը, մինչդեռ նախատեսված էր, որ այն վերադառնալով ցամաք, պետք է նստեր մեծ մեխանիկական լծակների վրա, որոնք ամրացված էին այն աշտարակին։
Մոտավորապես 400 ոտնաչափ (122 մետր) բարձրությամբ հրթիռային համակարգը, որը նախատեսված է տիեզերագնացներին Լուսնի վրա վայրէջք կատարելու և անձնակազմին Մարս հասցնելու համար, թռիչքը մեկնարկել է Տեխասի Բոկա Չիկա քաղաքում գտնվող հսկայական հրթիռային կայանից:
Հրթիռի արձակմանը հետևել է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը․ իրադարձությունը նա դիտարկել է հենց ընկերության հրթիռային բազայից: