Միջազգային

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան կանչվել է ԱԳՆ, ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

Պատճառը, ինչպես նշվում է, COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված հայտարարություններն են, որոնց պատճառով Ֆրանսիայի էկոլոգիայի, էներգետիկայի, կլիմայի և կանխարգելման ռիսկերի նախարար Անյես Պանյե-Ռյունաշեն ստիպված էր չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին:

«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է հաղորդագրությունում։