Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը և Հայաստանը, առաջին հերթին, պետք է ավարտին հասցնեն դրա տեքստի վրա աշխատանքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մենք դրական ենք գնահատում որոշ բաց հարցերի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները, որոնք դեռևս մնում են տեքստում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։
«Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջները։
Այսօր իսկապես համաձայնության հասնելու շատ լավ հնարավորություններ կան, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հավելել է Ամիրբեկովը։