Միջազգային

Մակրոնը ողջունել է Բայդենի որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ որոշում է կայացրել՝ Ուկրաինային թույլ տալով ամերիկյան զենք օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը։

Նախագահի խոսքով՝ Բայդենի քայլը պատասխան էր Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զորքի մասնակցությանը:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որը էսկալացիոն որոշում է կայացրել։ Հենց այդ բացը հանգեցրեց ԱՄՆ -ի որոշմանը», - հայտարարել Է Մակրոնը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահական ժամկետի ավարտից երկու ամիս առաջ Ուկրաինային թույլ է տվել ATACMS օգտագործել Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ պաշտպանության համար:

Ֆրանսիայում հայտարարել են, որ Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու թույլտվությունը մնում է օրակարգի տարբերակ: