Միջազգային

Զուրաբիշվիլին ՍԴ-ում կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է սահմանադրական դատարան և կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Զուրաբիշվիլին կարծում է, որ դրանց արդյունքում խախտվել են գաղտնիության և համընդհանուր քվեարկության սկզբունքները:

«Դա անում եմ ոչ թե այն պատճառով, որ հավատում եմ սահմանադրական դատարանին, այլ այն, որ ցանկանում եմ լիարժեք զգալ այն դատավորների խիղճը, որոնք կհայտնվեն ընտրության առաջ, թե մենք ինչ երկիր ենք ուզում լինել և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Ուզում եմ հուսալ, որ սահմանադրական դատարանի՝ գոնե մի քանի դատավոր ցույց կտա, որ արժանավոր է», – ասել է նա։