ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բայդենի որոշմանը, որով թույլատրում է հեռահար զենքերով հարվածել ՌԴ-ին։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը հաստատել է միջուկային նորացված դոկտորինը, և տելեգրամյան գրառումն ավարտել հետևյալ նախադասությամբ. «Միգուցե ծերուկ Բայդենն իսկապես որոշել է կյանքից գեղեցիկ հեռանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասը»։