Միջազգային

ՌԴ-ում մեկնարկել է միջուկային պատերազմի դեպքում շարժապաստարանների արտադրություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռուսաստանում մեկնարկել է միջուկային պատերազմի դեպքում շարժական զանգվածային ապաստարանների սերիական արտադրություն։

Արտադրական գործընթացը ծավալվում է Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում։ Ներկայացված դիզայնը կոչվում է «КУБ-М»։ Ստեղծվել է հոսքային արտադրություն:

«КУБ-М» բեռնարկղը կարող է տեղափոխվել բեռնատարով, երկաթուղային պլատֆորմով, նավով:

Որպես ստանդարտ, ապաստարանը բաղկացած է երկու մոդուլից՝ 54 հոգու համար նախատեսված սենյակից և տեխնիկական մասից, կան տարբերակներ՝ ջրի և օդի մաքրման համակարգով, դիզելային գեներատորով և կոմունալ բլոկով: