Միջազգային

Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը

Փաստաթղթում ասվում է, որ ռազմական կոալիցիայի ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ համարվում է որպես ամբողջ կոալիցիայի ագրեսիա։

Միջուկային պետության աջակցությամբ ոչ միջուկային պետության կողմից ագրեսիայի դեպքում Մոսկվան դա կդիտի որպես համատեղ հարձակում։

Դոկտրինից բխում է նաև, որ Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադրված միջոց է։

Ընդգծվում է, որ դոկտրինը իր բնույթով պաշտպանական է։