Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է ATACMS՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։ Լուրը պաշտոնապես հաստատում է ՌԴ ՊՆ-ն, իսկ ուկրաինական աղբյուրները ոչ պաշտոնական հղումներ են անում իրենց ՊՆ աղբյուրներին։
«Ուկրաինայի զինված ուժերը ATACMS բալիստիկ հրթիռներով անցած գիշեր հարվածել են Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին։
«Ս-400 և «Պանցիր» ՀՕՊ համակարգերը խոցել են հինգ հրթիռ, մեկը վնասվել է։ Բեկորներն ընկել են ռազմական օբյեկտի տեխնիկական տարածք. առաջացած հրդեհն օպերատիվ կերպով վերացվել է: Զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։