Միջազգային

«Ուկրաինան նախ արդար խաղաղության կարիք ունի, հետո՝ արդար ընտրությունների». նախագահ

Ուկրաինայի օրենքները թույլ չեն տալիս նախագահական ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ։ Միևնույն ժամանակ, կան մարդիկ, որոնք իշխանության քաղց ունեն և պայքար են ցանկանում երկրի ներսում․ Գերագույն ռադայում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի գործընկերների շրջանում ոչ ոք երբեք Ուկրաինայից չի պահանջել նախագահական ընտրություններ անցկացնել։

«Բայց Ուկրաինայում կան որոշ մարդիկ, որոնք պետության ներսում են պայքար ուզում, ոչ թե՝ հանուն պետության։ Քաղաքական վեճեր են ուզում խրամատներում, հեռուստաստուդիաներում»,- հավելել է նա և նշել, որ դա կործանարար է երկրի համար։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան նախ արդար խաղաղության կարիք ունի։ Դրանից հետո ուկրաինացիները նախագահական ընտրություններ կանցկացնեն։

«Պետք է կարողանալ ընդհանուր շահը դնել ավելի բարձր, քան ցանկացած անձնական ցանկություն», - նշել է Զելենսկին։