Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 79-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձև։ Այն ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ Հայաստանը չի մասնակցել նախագծի ներկայացմանը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում է կատարում իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցավորության հակազդման, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, մարդկանց անօրինական միգրացիայի և առևտրի դեմ պայքարի և բնական ու տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում, ինչը նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության նպատակների և սկզբունքների իրագործմանը:
Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է այսուհետ ևս կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ՝ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակներում:
️ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն փոխգործակցությունը՝ ի շահ ՄԱԿ-ի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման:
Երկու կազմակերպություններն էլ կուսումնասիրեն խաղաղության պահպանման ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները։