Միջազգային

«ATACMS-ի հարվածներն՝ առանց ամերիկացիների մասնակցության, անհնար կլինեին». Լավրով

«Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկի շրջանում ATACMS հրթիռներով հասցված հարվածները ազդանշան են, որ Արևմուտքը ցանկանում է էսկալացիա։ Նման հարվածներն անհնար կլինեին առանց ամերիկացիների մասնակցության»․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

«Առանց ամերիկացիների՝ այդ բարձրտեխնոլոգիական հրթիռներն օգտագործելն անհնար կլիներ․ Պուտինն էլ է այդ մասին բազմիցս ասել», - նշել է նախարարը։