Միջազգային

Նորվեգիայի արքայադստեր որդին ձերբակալվել է

Նորվեգիայի արքայադուտր Մետե-Մարիտի ավագ որդին սեռական ոտնձգության գործով ձերբակալվել է։ 27-ամյա Մարիուս Բորգ Հեյբին բերման է ենթարկվել Օսլոյից։ Երիտասարդն այժմ կալանքի տակ է։

Հեյբիին սկզբում մեղադրանք է առաջադրվել բռնության, բռնության սպառնալիքի և գույքային վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում, գրում է նորվեգական NRK հրատարակությունը։

Ըստ նախնական վարկածի՝ արքայազնը սեռական հարաբերությունների մեջ է մտել 20-ամյա անգիտակից աղջկա հետ։