Միջազգային

Թբիլիսիում ցուցարարներ են ձերբակալվել

Երեկոյան Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքից հանել է ցուցարարների վրանային ավանը:

Մելիքիշվիլի փողոցում սկսվել են ընդդիմադիրների ձերբակալությունները: Ոստիկանությունը բավականին կոշտ է գործել։ Կան տուժածներ։ Ձերբակալվածների և տուժածների թիվը դեռևս հստակեցված չէ:

Ավելի ուշ իրավիճակը լիցքաթափվել է։ Ճանապարհը փակ է պահվել հենց ոստիկանության կողմից, ցուցարարները մնացել են տեղում, նրանց թիվն ավելացել է։

Ոստիկանությունը Թբիլիսիի պետհամալսարանի մոտ գտնվող երթևեկելի հատվածն ազատել է վրաններից, արհեստականորեն ստեղծված բարիկադներից, տեղում կանգնեցված մեքենաներից: Հիշեցնենք, որ ընդդիմությունը փակել էր Վարազիսխևի, Ճավճավաձե, Մելիքիշվիլի և Կեկելիձե փողոցների հատման ճանապարհը: