Միջազգային

ԱԳ նախարարները խոսել են համագործակցությունն ամրապնդելու մասին

Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ և Չինաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Վան Ինի հանդիպումը։ Նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամն ու Կորեական թերակղզում տիրող իրավիճակը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Չինաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Պեկինը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին էլ ավելի ամրապնդել համագործակցությունը, նպաստել երկրների միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն․ «Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին հետագայում ամրապնդել համագործակցությունըը, նպաստել Ռուսաստանի և Չինաստանի միջև համակողմանի ռազմավարական փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն, ինչպես նաև պատշաճ ներդրում ունենալ երկու երկրների զարգացման և գլոբալ կառավարման բարեփոխման գործում»։