Միջազգային

ԱՄՆ-ն Կիևին թույլատրել է հարվածել ՌԴ-ին

ԱՄՆ-ի վարչակազմը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռներ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ 

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Եվրամիության երկրների ԱԳ նախարարները ընդհանուր որոշում չեն կայացրել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զենքի կիրառման սահմանափակումների վերացման վերաբերյալ, այլ յուրաքանչյուր երկիր որոշում է կայացնում ինքնուրույն։