Միջազգային

Աբխազիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել։ Այդ որոշումը կայացվել է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններից հետո․ նրանք համաձայնագիր են ստորագրել։

«Երկրում կայունության և սահմանադրական կարգի պահպանման նպատակով, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ տալիս Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասված է Բժանիայի հայտարարության մեջ:

Նա նաև պայման է դրել, որ եթե ցուցարարները չհեռանան նախագահական նստավայրից, կչեղարկի հրաժարականի որոշումը։

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Գունբան։