ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տրանսպորտի նախարարի պաշտոնում առաջադրում է Վիսկոնսին նահանգի նախկին ղեկավար, «Ֆոքս բիզնես»–ի լուրերի հաղորդավար Շոն Դաֆիին:
Եթե նրա թեկնածությունը հաստատվի, Դաֆին կվերահսկի մոտ 110 միլիարդ դոլար բյուջե ունեցող գերատեսչության քաղաքականությունն ավիացիոն, ավտոմոբիլային, երկաթուղային, տարանցիկ և այլ տրանսպորտային ոլորտներում․ հայտնում է Reuters-ը։