Արտաքին հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպել է Իսրայել նախկին վարչապետի և Պաղեստինի նախկին արտգործնախարարի հետ։
Այս մասին Բորելը տեղեկացրել է «X»-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ, որտեղ տեղադրել է նաև համատեղ լուսանկար։
«Հետաքրքիր քննարկում ունեցա Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի, Պաղեստինի ինքնավարության նախկին արտգործնախարար Նասեր ալ-Կիդվայի և ԵՄ ԱԳ նախարարների հետ՝ նպատակ ունենալով ելք գտնել կործանման ճանապարհից դեպի խաղաղություն: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր դերն ու չափը ընթացքի փոփոխության համար թափ ստեղծելու հարցում»,- ասվում Բորելի գրառման մեջ։