ԵՄ -ում առաջարկում են վրացական քաղհասարակության կազմակերպություններին ավելի քան 100 մլն եվրո հատկացնել` ավելի վաղ Վրաստանի կառավարության համար նախատեսված միջոցների հաշվին։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Անհրաժեշտ է կոնկրետ որոշումներ կայացնել։ Ես առաջարկում եմ դադարեցնել աջակցության ծրագրերի կարևոր մասը, որոնք գնում են կառավարությանը։ Ավելի քան 100 մլն եվրո կսառեցվի և, կառավարությանը հատկացնելու փոխարեն, կհատկացվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Այսպիսով, մենք կվերցնենք այդ գումարը՝ մոտ 100 միլիոն, և այն կփոխանցենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որպեսզի աջակցենք նրանց՝ արդար ընտրությունների համար իրենց պայքարում:
ԵՄ-ին անդամակցության գործընթացը դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի վերադարձել իր նախկին հունին։ Իսկ նախկին հուն վերադառնալու համար շատ բան է պետք փոխել։ Այդ ընթացքում մենք կառավարությանը հատկացված գումարները կօգտագործենք այն մարդկանց համար, որոնք պայքարում են իրենց ազատության համար», - ասել է նա։