Միջազգային

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են Ադրբեջանից մինչև Պարսից ծոց նոր երկաթուղու կառուցման հարցը

Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի իրանական խոշորագույն Բանդար Աբբաս նավահանգիստ ռուսական ստանդարտի լայնությամբ երկաթուղու կառուցման շուրջ: Այս մասին հայտնել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

«Բացի Ռեշտ - Աստարա երկաթուղագծից, ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել Փարսաբադից մինչև Բանդար Աբբաս, ռուսական ստանդարտի լայնությամբ, երկաթուղու կառուցման մեջ», - ասել է Ջալալին Թեհրանում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կայացած խորհրդակցության ժամանակ:

Փեզեշքիանը նշել է, որ «հյուսիսից հարավ երկաթուղիների ընդլայնումը ձեռնտու է երկրին և կարող է բավարարել Ռուսաստանի և Իրանի տնտեսական կարիքները»։ Նա հանձնարարել է արագացնել Ռեշտ - Աստարա երթուղու շինարարությունը:

2023 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ - Աստարա երկաթուղային հատվածի համատեղ կառուցման մասին։ Այդ ճանապարհը թույլ կտա միացնել Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածներից մեկը։