Ֆրանսիան չի փոխել իր դիրքորոշումը և թույլ է տալիս Ուկրաինային՝ հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերին․ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։
«Մենք բացեիբաց հայտարարել ենք, որ դա դիտարկելի տարբերակ է, եթե այն թույլ կտա հարվածել այն թիրախներին, որտեղից Ռուսաստանն այժմ ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի տարածքի վրա։ Այնպես որ, ոչ մի նոր բան չկա»,-հայտարարել է Ժան Նոել Բարրոն։