Միջազգային

Հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվությունը վերաբերում է միայն Կուրսկի շրջանին. Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թույլատվության ֆոնին Զելենսկին արդեն սպառնում է հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերին:

Ըստ Axios-ի աղբյուրների, Կիևին ATACMS հրթիռներ օգտագործելու թույլտվությունը վերաբերում է միայն Կուրսկի շրջանին։

Բայդենը հավանություն է տվել Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների կիրառմանը Կուրսկի շրջանում ռուսական և հյուսիսկորեական զորքերին հարվածելու համար, գրում է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահի որոշումը Ուկրաինայի ուշադրությանն է ներկայացվել մոտ երեք օր առաջ և կայացվել է Հյուսիսային Կորեային Ռուսաստանի Դաշնություն լրացուցիչ զորքեր ուղարկելուց հետ պահելու համար, ասվում է հոդվածում։