Ֆրանսիական Figaro թերթն իր կայքի հոդվածից հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը թույլ են տվել Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ օգտագործելով SCALP և Storm Shadow հեռահար հրթիռները:
Կայքում մնացել է միայն New York Times թերթի և France-Presse գործակալությանը տեղեկատվությունը ԱՄՆ-ի կողմից հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվության մասին։
Ստորև ներկայացված են հոդվածի սքրինշոթերը, որտեղ նշվում է ֆրանսիական և բրիտանական Storm Shadow հրթիռների հարվածների թույլտվության մասին: