Գերմանիայի «Կանաչներ» կուսակցությունը Բունդեսթագի ընտրություններում կանցլերի պաշտոնի թեկնածուն է ընտրել փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկին:
ARD հեռուստաալիքի եթերում գործիչը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում համաձայնություն կտա գերմանական Taurus հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա։ Հաբեկը, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերից, հավաստիացրել է, որ կփոխի Օլաֆ Շոլցի որոշումն այդ հարցով:
Գերմանական ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որը նույնպես հավակնում է նոր կանցլերի պաշտոնին, ևս խոստացել է փոխել քաղաքականությունը Ուկրաինային օգնելու հարցում: Նրա կարծիքով՝ Գերմանիան բավականաչափ քայլեր չի անում պատերազմում Ուկրաինայի հաղթանակի համար։