Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի խորքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվություն եթե լինի, դա կնշանակի լարվածության որակական նոր փուլ։
«Եթե նման որոշում իսկապես ձևակերպվել և փոխանցվել է Կիևի վարչակարգին, ապա սա լարվածության որակական նոր փուլ է, և այս հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության առումով որակապես նոր իրավիճակ», - ասել է նա։
«Այդ հրթիռային համակարգերում թռիչքային առաջադրանքներ կարող են կատարել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խոսքը ուկրաինական ռեժիմին այդ զենքով հարվածել թույլատրել-չթույլատրելու մասին չէ։ Խոսքը որոշում կայացնելու մասին է՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն մասնակցու՞մ են ռազմական հակամարտությանը, թե՞ ոչ։ Եթե այդ որոշումը կայացվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ -ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ուղղակի մասնակցություն Ուկրաինայի պատերազմին», - միառժամանակ առաջ հայտարարել էր Պուտինը։