Միջազգային

Կիմ Չեն Ինը բանակին կոչ է արել պատրաստվել իրական պատերազմի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը բանակի առջև իր ելույթում հայտարարել է պատերազմին լիարժեք պատրաստ լինելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գործողությունները «պատմության մեջ ամենալարված իրավիճակն են ստեղծել Կորեական թերակղզում»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ տարածաշրջանը դարձել է «աշխարհի ամենաթեժ կետը»:

Նրա կարծիքով՝ դա է պատճառը, որ պետությունը պատրաստվում է «իրական պատերազմի, որը կարող է բռնկվել տարածաշրջանում»։