Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը կիրակի երեկոյան ընդհատել է Ադրբեջան այցն ու հեռացել. այս մասին հայտնում է Turan-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ Փալոունի հեռանալը պայմանավորված է ադրբեջանական քաղաքականության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։ Կոնգրեսականը Բաքու էր ժամանել COP-29 համաժողովին մասնակցելու համար:
Նոյեմբերի 16-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է մի խումբ ամերիկացի կոնգրեսականների, սակայն Փալոունին թույլ չեն տվել մասնակցել այդ հանդիպմանը: Turan–ը նաև շեշտում է, որ Փալոունը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, բացահայտ առաջ է մղել Հայաստանի շահերն ու Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ արել: Նշվում է, որ երեկ էլ կառավարամետ ՀԿ-ները բողոքի ակցիա են արել հյուրանոցի դիմաց, որտեղ հանգրվանել էր կոնգրեսականը։