Միջազգային

Սպանվել է լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատուն

Լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորումը հաստատել է, որ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մոհամմադ Աֆիֆը սպանվել է կիրակի օրը Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով: Իսրայելը հազվադեպ է հարվածներ հասցնում «Հըզբոլլահի» բարձրաստիճան անդամներին, որոնք չունեն ռազմական գործառույթներ։ Հարվածները հիմնականում եղել են Բեյրութի հարավային արվարձանների վրա, որտեղ խմբավորումն ավելի մեծ ներկայություն ունի:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ «վերացրել են» Աֆիֆին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Ընդ որում, մեկ այլ հարված էլ հասցվել է Մար Էլիաս փողոցում, որը հազվադեպ է ռմբակոծվում։ Այդ հարվածի արդյունքում երկու մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել։