Ուկրաինայում շուտափույթ հրադադարի հաստատումը և քաղաքական լուծման փնտրտուքը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին․ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով արևմտյան մի շարք երկրների կողմից Կիևին ՌԴ-ի տարածքը հրթիռակոծելու թույլտվության մասին հրապարակումները:
«Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումը միշտ հստակ է եղել։ Բոլոր կողմերի շահերից են բխում քաղաքական լուծումներն ու պատերազմի ավարտը», - ասել Է Լին Ցզյանը։
Դիվանագետն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամում «գլխավոր առաջնահերթությունը իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիան է»: