Միջազգային

Աբխազիայում փորձել են գրավել հեռուստատեսության շենքը

Մի խումբ անձինք նոյեմբերի լույս 18-ի գիշերը Սուխումում փորձել են գրավել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքը: Այս մասին հայտնել է Աբխազիայի հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անհայտ անձինք, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժերը, մեքենայով մոտեցել են շենքին և փորձել ներթափանցել հեռուստաընկերության տարածք՝ հեռարձակման նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Նրանց՝ շենք մուտք գործելուց խուսափելու համար անվտանգության աշխատակիցները նախազգուշական կրակոցներ են արձակել: Տեղեկատվական կենտրոնը նշում է, որ իրավիճակը կայունացել է, և աշխատանքը «շարունակվել է նորմալ ռեժիմով»: