Միջազգային

Թուրքիան փակել է օդային տարածքն Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու համար Ադրբեջան այցի չեղարկելու պատճառը Թուրքիայի կողմից օդային տարածքի փակումն էր նրա ինքնաթիռի համար, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով իսրայելական և թուրքական դիվանագիտական աղբյուրներին։

Շաբաթ երեկոյան Իսրայելի նախագահի աշխատակզմը հայտարարել է, որ նախագահ Իսահակ Հերցոգի՝ COP29-ին այցը Ադրբեջան չեղարկվել է «անվտանգության նկատառումներից ելնելով», սակայն, ըստ Yedioth Ahronot-ի, Ադրբեջանի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ իրական պատճառը Թուրքիայի մերժումն է Իսրայելի նախագահական ինքնաթիռի անցման թույլտվության իր օդային տարածքով: